Հայաստանը կմասնակցի ՌԴ–ում կայանալիք «Մարտական ընկերակցություն–2017» զորավարժությանը

04.09.2017, 15:09
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում և Աստրախանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը։
Հայաստանը կմասնակցի ՌԴ–ում կայանալիք «Մարտական ընկերակցություն–2017» զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կմասնակցի Մոսկվայում և Աստրախանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:

«Սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–