«Եթե ոչ մենք... ո՞վ: Եթե ոչ հիմա... ե՞րբ»․ Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Փաշինյանին Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կապակցությամբ

28.02.2025, 14:30
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Փաշինյանին
«Եթե ոչ մենք... ո՞վ: Եթե ոչ հիմա... ե՞րբ»․ Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Փաշինյանին Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր և խորհրդի նախագահ, գործարար Նուբար Աֆեյան X իր միկրոբլոգում հանդես եկավ կոչով՝ պաշտպանել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, որն ապօրինի պահվում է Ադրբեջանում։

«Ադրբեջանի ռեժիմի կողմից իմ վաղեմի ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունն անտանելի են։ Ժամանակն է, որ համայն հայությունը բարձրաձայնի, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Եթե ​​ոչ մենք... ո՞վ: Եթե ​​ոչ հիմա... ե՞րբ»,- գրել է Աֆեյանը՝ «թեգ անելով» վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կցելով Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հայտարարությունը:

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։

Снимок экрана 2025-02-28 143039.png