«Բրազավիլ» ինդի փոփ խումբը ելույթ կունենա Հայաստանում

«Բրազավիլ» ամերիկյան ինդի փոփ խումբը սեպտեմբերի 12-ին և 13-ին համերգներ կտա Երևանում, Գյումրիում և Հրազդանում, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, խումբը Երևանում նաև վարպետության դասեր կանցկացնի: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում:
Խմբի ժամանումը հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցության շնորհիվ։
«Բրազավիլ» խումբը ձևավորվել է 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: Խմբի մյուս անդամներն են. Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ), և Դեյվիդ Ռեյլիք (սաքսոֆոն, թրոմբոն):
Իր ստեղծման պատմության ընթացքում «Բրազիվիլ» խումբը ինը ալբոմ է թողարկել, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Դրանց շարքում են «Դեռահասի ամառային օրերը» և «Արևելյան Լոս-Անջելեսի զեփյուռը» ալբոմները, որոնք ռուսական հիթ շքերթների ամենապատվավոր տեղերում հայտնվեցին` դրանցում ներառված էր «Կինո» խմբի «Արև անունով աստղը»երգի անգլերեն տարբերակը: Իսկ խմբի կենդանի կատարումներով «Բրազավիլը Ստամբուլում» ալբոմը տեղ գտավ Եվրոպայի համաշխարհային ալբոմների լավագույն քսանյակում-0-