Երևանում անցկացվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի առաջին գավաթը
26.01.2009,
14:15
Երևանում անցկացվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի առաջին գավաթը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում Շահինյանի անվան մասնագիտացված ֆիզիկամաթեմատիկական դպրոցում անցկացվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի առաջին գավաթը:
Մրցաշարը կազմակերպվել է Ակումբների միջազգային ասոցիացիայի (ԱՄԱ) անդամ՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» երևանյան ակումբի կողմից։ Մրցաշարին մասնակցել է ավելի քան 20 թիմ՝ Հայաստանի տարբեր քաղաքներից։
Մրցաշարի հարցերի փաթեթի խմբագիրն էր հայտնի ռուս գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին։ Մրցաշարը բաղկացած էր երեք փուլից, յուրաքանչյուրում ՝15 հարց։
Առաջին երկու փուլերի ընթացքում առաջատարն էր ԴԱՖ թիմը (Երևան), սակայն «Պերեզագրուզկա» թիմը (Երևան) երրորդ փուլում ցուցադրած իր հիանալի խաղով կարողացավ առաջ անցնել և դառնալ Հայաստանի առաջին գավաթի մրցանակակիր։-0-