ՀԱՊԿ-ի մեխանիկական ընդլայնման հարցն այսօր չի քննարկվում. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիկական ընդլայնման հարցն այսօրվա դրությամբ չի քննարկվում, չորեքշաբթի Սևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ խոսելով Կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքների մասին։
«Կազմակերպության մեխանիկական ընդլայնման հարցը չի քննարկվում, և մենք չունենք նման հայտեր», - ասաց Բորդյուժան։
Միաժամանակ նա նշեց, որ, օրինակ, «Կանալ-2008» օպերացիային բացի Կազմակերպության մասնակից-պետություններից մասնակցել են ևս 22 երկրներ։
2008 թ.-ի սեպտեմբերի 16-22-ը, ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների որոշմամբ, անցկացվել է «Կանալ-2008» համալիր օպերատիվ-պրոֆիլակտիկ օպերացիայի առաջին փուլը։
Բորդյուժայի խոսքերով, ՀԱՊԿ-ն մի շարք ուղղություններով առանցք է դառնում ոչ միայն իր կազմում գտնվող պետությունների, այլև անվտանգության հարցերի համար։ «Ամեն դեպքում ԱՊՀ տարածքում հաստատ այդպես է», - ասաց նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ հատկապես օգոստոսյան իրադարձություններից հետո շատ խոսակցություններ կան Կազմակերպության ամրապնդման անհրաժեշտության, երկրների առջև ծառացած խնդիրների ընդլայնման մասին, և անցած նիստը նվիրված էր ողջ Կազմակերպության գործունեության վերաբերյալ առաջարկների քննարկմանը։
Բորդյուժան նաև տեղեկացրեց, որ քննարկումների հիման վրա մշակված առաջարկները կներկայացվեն համապատասխան երկրների նախագահներին և խոսքն, առաջին հերթին, գործունեության բոլոր ուղղություններով ակտիվացման մասին է։
«Որոշակի ընդլայնում կա, սակայն ընդլայնում՝ ազգային խնդիրների տեսակետից», - եզրափակեց Բորդյուժան։
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, պայմանագիրը երկարացվում է ավտոմատ կերպով՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիսկտանը և Ուզբեկստանը։-0-