Հայ-լատվիական հարաբերությունները շարունակում են ավանդաբար ջերմ մնալ. ՀՀ ԱԳՆ

14.11.2008, 11:09
Հայ-լատվիական հարաբերությունները շարունակում են ավանդաբար ջերմ մնալ. ՀՀ ԱԳՆ

Հայ-լատվիական հարաբերությունները շարունակում են ավանդաբար ջերմ մնալ, հինգշաբթի ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպան Նիլս Յանսոնսից ընդունելով հավատարմագրերի պատճենը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները ընդգծել են նաև համագործակցության հետագա խորացման և զարգացման անհրաժեշտությունը հատկապես` առևտրական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Հյուրի խնդրանքով Կիրակոսյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի հարաբերություններն իր հարևանների հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հատուկ անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:-0-