Հայաստանը բավարարված է ղարաբաղյան հարցում Հնդկաստանի հավասարակշիռ դիրքորոշմամբ. ՀՀ ԱԺ խոսնակ

30.10.2008, 10:39
Հայաստանը բավարարված է ղարաբաղյան հարցում Հնդկաստանի հավասարակշիռ դիրքորոշմամբ. ՀՀ ԱԺ խոսնակ
Հայաստանը բավարարված է ղարաբաղյան հարցում Հնդկաստանի հավասարակշիռ դիրքորոշմամբ. ՀՀ ԱԺ խոսնակ

Հայաստանը բավարարված է ղարաբաղյան հարցում Հնդկաստանի հավասարակշիռ դիրքորոշմամբ, չորեքշաբթի ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյի հետ հանդիպման ընթացքում։

«Հնդկաստանը միշտ հավասարակշիռ դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում` կողմնակից լինելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելուն միջազգային անվտանգության համատեքստում», - մեջբերել են Աբրահամյանի խոսքերը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է նաև, որ Հայաստանն էլ անփոփոխ դիրքորոշում ունի Քաշմիրի խնդրի առնչությամբ։ «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանում է երկկողմ բանակցություններով խնդրի լուծման ճանապարհը», - ասել է Աբրահամյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-