Հայ-ադրբեջանական սահմանի վրա հուլիսի 10-ին տեղի կունենա ԵԱՀԿ-ի մոնիտորինգը

09.07.2008, 13:19
Հայ-ադրբեջանական սահմանի վրա հուլիսի 10-ին տեղի կունենա ԵԱՀԿ-ի մոնիտորինգը
Հայ-ադրբեջանական սահմանի վրա հուլիսի 10-ին տեղի կունենա ԵԱՀԿ-ի մոնիտորինգը

Հայ-ադրբեջանական սահմանի վրա ԵԱՀԿ-ի հերթական մոնիտորինգը տեղի կունենա հուլիսի 10-ին, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մոնիտորինգն անցկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ,  դեսպան Անդրեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում, Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանահատվածում», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։

Այս տարվա հունիսին հայկական կողմը այդ տարածքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր էր գրանցել։ Մասնավորապես, հունիսի 18-ին ադրբեջանական կողմից գնդակոծման հետևանքով մահացել էին Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Չինարի գյուղի երկու բնակիչներ։ Եվս մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։-0-