Հայաստանի առաջին նախագահը ծաղիկներ է դրել հայերի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ դրեց Եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, առաջին նախագահի կողմից առաջնորդվող լռության երթը շարժվեց դեպի Հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատալին։
Վերջին հատվածը Հայաստանի ընդդիմությունն անցավ բռունցները վեր պարզած, ինչը միասնություն է խորհրդանշում։
Երթի մասնակիցները առաջին նախագաին ուղեկցում էին «Լևոն, նախագահ» վանկարկելով։
Ընդդիմությունը երթը սկսել է Երևանի կենտրոնում գտնվող Սարյանի հուշարձանից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երթը առաջնորդում է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միացել է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր շարժվող ընդդիմության երթին։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունը փետրվարի 20-ից անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։
Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով, Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեկ է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։ Ավելի քան 100 մարդ կալանավորված է։
Հայաստանում ապրիլի 24-ին հարգում են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը։
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։
Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—