Հայ նկարիչ Հովսեփ Կարալյանի մասին գիրքը լույս կտեսնի աշնանը Երևանում

18.04.2008, 18:43
Հայ նկարիչ Հովսեփ Կարալյանի մասին գիրքը լույս կտեսնի աշնանը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում սեպտեմբերին լույս կտեսնի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի մասին պատմող «Նատյուրմորտ՝ խորդենիով» վերնագրով գիրքը, հայտնեց նկարչի դուստր Բելլա Կարալյանը։

«Ես հավաքել եմ մեծ քանակությամբ նյութեր և արխիվների հիման վրա որոշել եմ գիրք գրել»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Կարալյանը։ Նրա խոսքով, գրքում լինելու կենսագրական տվյալները, հոր աշխատանքների գրախոսությունները, ինչպես նաև նրա որոշ պատմվածքներ։

«Իմ հորը կարելի է համարել հիշողությունների նկարիչ, այդ հիշողությունները նա հանձնել է ոչ միայն կտավին, այլև թղթին»,- ասաց նա։

Խոսելով «Նատյուրմորտ՝ խորդենիով» գրքի վերնագրի մասին՝ հեղինակը պարզաբանեց, որ խորդենին թբիլիսյան ընտանիքի խորհրդանիշն է, իսկ Կարալյանը ծնունդով Վրաստանից էր։

Նկարչի դուստրն ավելացրեց, որ գրքի տպագրության համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի մշակույթի նախարարությունը։

Նկարիչ Հովսեփ Կարալյանը (1897-1981) հայտնի է որպես գեղանկարիչ, գրքերի նկարազարդող, պլակատիստ։--0—