Երևանում տեղի է ունեցել «Ազդարար» ամսագրի նոր հրատարակության շնորհանդեսը

18.04.2008, 16:00
Երևանում տեղի է ունեցել «Ազդարար» ամսագրի նոր հրատարակության շնորհանդեսը

Հայաստանի Ագային գրադարանում տեղի ունեցավ «Ազդարար» ամսագրի շնորհանդեսը, որի հրատարկությունը վերսկսվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։

«Ազդարար» ամսագիրն առաջին անգամ հրատարակել է քահանա Հարություն Շմավոնյանը 1794 թվականին՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Ամսագիրն առաջին հայկական պարբերականն էր, որտեղ լուսաբանվում էին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, շոշափվում էին ազգային լուսավորության հարցերը, հրատարակվում էին բնագիր և թարգմանված գեղարվեստական ստեղծագործություններ։ Երկու տարի անց ամսագրի հրատարակումը դադարեցվեց՝ ընթերցողների պակասի պատճառով։

Ավելի ուշ՝ 1846 թվականին, Անգլիայում ամսագրի վերահրատարակման փորձ արվեց, ինչը, սակայն, հաջողությամբ չպսակվեց։

«Հնդկաստանի քաղաքում լույս տեսնող «Ազդարար» ամսագիրը շարունակում է Հնդկաստանի հայ համայնքի և դրա տպագիր հրատարակությունների ավանդույթները»,-ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքերով, նման հրատարակությունները դանդաղ հանգչում են, սակայն դրանք անհրաժեշտ են, քանի որ ազգային ինքնությունը պահպանելու միջոց են։

Ազգային գրադարանի տնօրենը նշեց, ոչ շնորհանդեսի առիթն այն փաստն է, որ Հայաստանում է գտնվում ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը։ Ամսագրի խմբագիրն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր հայ, ուր էլ գնա, «իր հետ տանում է իր դպրոցը, եկեղեցին, ինչպես նաև թերթը կամ ամսագիրը»։

«Մամուլը, ամսագրերն ու կրթական հաստատությունները պարզապես անհրաժեշտ են, առանց դրանց ձուլման գործըթացն ավելի կարագանա»,-ասաց Մարտիկ Սարգսյանը։

Ամսագրի հիմնադիրը նշեց, որ ամսագրի համար նյութեր հավաքվում են ամբողջ աշխարհից՝ համացանցի և թղթակցության միջոցով։

«Միայն անցյալ ամիս մենք 432 նամակ ենք ստացել։ Այսօրվա դրությամբ մենք արդեն հավաքել ենք հաջորդ վեց համարների նյութերը»,-ավելացրեց նա։

Գլխավոր խմբագիրը հայտնեց, որ ամսագիրը կպահպանի նախորդ հրատարությունների փիլիսոփոյական և պատմական ուղղվածությունը, սակայն, այդուհանդերձ, այն կտարբերվի, որովհետև փոխվել է պատմական իրականությունը։ «Մենք ազգային պետականություն ու անկախ հայրենիք ունենք»,- ասաց նա։

Ամսագիրը չի հրատարակվել ավելի քան 200 տարի, այնտեղ կհրատարակվեն նյութեր Հնդկաստանում ապրող հայերի, Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցների, Հայրենիքի, ինչպես նաև Ջավախքում ապրող հայերի մասին։-0-