Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործող ձևափաչը իրեն չի սպառել. պատգամավոր
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելույթունը չի ավարտվել, դրա ներուժը դեռ չի սպառվել, հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը։
«Հայաստանը պետք է շարունակի պնդել իր այս դիրքորոշումը, որպեսզի դիմակայի Ադրբեջանի փորձերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ վարույթից ՄԱԿ Անվտանգության խորհուրդ տեղափոխելուն»,- ուրբաթ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
Կարապետյանի խոսքով, եթե Ադրբեջանին հաջողվի հասնել այդ նպատակին, և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ադրբեջանական կողմի համար շաահվետ որոշում կայացնի, ապա այն, ի տարբերություն ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բանաձևի, պարտադիր բնույթ է ունենալու։
Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան եղել են «դեմ» քվեարկողների թվում։
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ ՄԱԿ ԳԱ ընդունած բանաձևը իրական կշիռ չունի, սակայն պետք է Հայաստանի համար ահազանգ դառնա՝ աշխարհի բոլոր երկրներին, այլ ոչ թե միայն ԵԱՀԿ ՄԽ և ԵՄ անդամներին, ղարաբաղյան հակամարտության էությունը պարզաբանելու նպատակով լայնամասշտաբ աշխատանքներ ձեռնարկելու համար։
«Հատուկ ուշադրություն է պետք հատկացնել մուսուլմանական աշխարհի երկրներին»,- ընդգծեց Կարապետյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-