Նախագահական ընտրությունների վերջնական տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. ԿԸՀ

25.02.2008, 11:42
Նախագահական ընտրությունների վերջնական տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. ԿԸՀ
Նախագահական ընտրությունների վերջնական տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. ԿԸՀ

Նախագահական ընտրությունների վերջնական տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

Ինչպես կիրակի տեղի ունեցած ԿԸՀ  նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։

351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այնուհետև գալիս են ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 272427 ձայն(17,7 տոկոս), ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ 100966 ձայն(6,2 տոկոս), ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝21075 ձայն (1,3 տոկոս), Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝9792 ձայն (0,6 տոկոս), «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝7524 ձայն (0,46 տոկոս), ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝4399 ձայն (0,27 տոկոս), «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ 2892 ձայն (0,17 տոկոս)։

Վերջնական արձանագրությունը ստորագրել են ԿԸՀ-ի ութ անդամներից վեցը։ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները նիստին չեն մասնակցել։

ԿԸՀ-ի քարտուղար Աբրամ Բախչագուլյանի խոսքերով, փետրվարի 19-ից 24-ը ԿԸՀ ստացված 24 բողոքները չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Նիստի ժամանակ ի գիտություն ընդունված հայտարարությամբ հանդս է եկել Դաշնակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը։

«Քվեարկության նախնական արդյունքների ստորագրման ընթացքում իմ կողմից նշված խախտումները, ինչպես նաև 1996 թ.-ից Հայաստանի ընտրական օրենգրքում արմատացած և մինչ օրս շարունակվող ընտրակաշառքները, բռնության տարբեր դեպքերը վկայում են այն մասին, որ հանրապետությունում գործող ընտրազանգվածային համակարգը արմատական և լուրջ բարեփոխման կարիք ունի», - հայտարարել է Աբրահամյանը։-0-