Հայաստանը և Բուլղարիան կողմ են երկկողմ ռազմական համագործակցության խորացմանը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը չորեքշաբթի ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Մարինով Ստայկովին (Todor Marinov Staykov) և ռազմական կցորդ, գնդապետ Պլեմեն Պետկովին։
«Հանդիպմանը Հարությունյանը շնորահվորել է դեսպանին իր նշանակման կապակցությամբ և ցանկացել հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունում, հույս հայտնելով, որ այս պաշտոնում նրա գործունեության ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Երկկողմ հարաբերությունների համատեքստում խոսելով ռազմական համագործակցության ներկայիս մակարդակի մասին՝ կողմերը նշել են այն խորացնելու անհրաժեշտությունը, ինչն ամրագրված է նաև 2008 թվականի Երկկողմ համագործակցության ծրագրում։
Զրուցակիցները նաև խոսել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։
Հարությունյանը և Ստայկովը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։--0—