Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ամենալավ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ

08.11.2007, 11:34
Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ամենալավ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ
Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ամենալավ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ

ComRes բրիտանական սոցիոլոգիական կազմակերպության կողմից Հայաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը արտասահմանյան երկրներից  ամենալավ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարել է ComRes բրիտանական սոցիոլոգիական կազմակերպության նախագահ Էնդրյու Հոքինսը (Andrew Hawkins), Ռուսաստանի նկատմամբ իրենց ջերմ և բարեկամական վերաբերմունքն է արտահայտել հարցվածների 88,5 տոկոսը։

Նրա խոսքերով, Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է գտնվում Ֆրանսիան (80,2%), որին հետևում են Եվրոմիությունը (72,5%), ԱՊՀ երկրները (66,6%), ԱՄՆ-ն (58%), Իրանը (53,4%), ՆԱՏՕ-ն (52,7%), Վրաստանը (37%), Թուրքիան (12,3%) և Ադրբեջանը (5,7%)։

«Ընդ որում, հարցվածների 38 տոկոսը Հայաստանի ապագան կապում է թվարկված բոլոր պետությունների և կառույցների հետ. 26%՝ Եվրոմիության հետ, 20%՝ ԱՊՀ երկրների հետ, 15%՝ վերը թվարկվածներից և ոչ մեկի հետ», - պարզաբանել է նա։

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և PR ընկերության հետ համատեղ՝ ComRes ընկերության կողմից Հայաստանի բոլոր 10 մարզերում հոկտեմբերի 25-31-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել են 2000 քաղաքացիներ, որոնք ընտրվել են կրթական և զբաղվածության սկզբունքով, ինչպես նաև ըստ տարիքի և սեռի։

ComRes ընկերությունը եվրոպական առաջատար սոցիալական կազմակերպություններից է և քաղաքական հարցումներ անցկացնելու մեծ փորձ ունի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ավստրալիայում, Եվրախորհրդարանում։ Ընկերությունը պարբերաբար սոցհարցումներ է անցկացնում «The Independent» թերթի, BBC և Sky News հեռուստաընկերությունների համար, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և բարեգործական կազմակերպությունների պատվերով։ --0--