Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

05.10.2007, 10:53
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան։ Սպասվող այցի մանրամասները քննարկվել են Համերբերգի և ԵԽԽվ նստաշրջանին մասնակցող հայ պատվիրակների հետ։

«Համերբերգը տեղեկացրեց, որ այցի նպատակն է զեկույց պատրաստել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին»,-նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանձնակատարը նշել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության խնդրով զբաղվող կառույցների հետ։ «Այցի ընթացում ես ակնկալում եմ լսել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցների կարծիքները»,- ասել է Համերբերգը։

Հայկական պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրել են իրենց տեսակետները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մասին։

Մասնավորապես, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարևորել է հանձնակատարի աշխատանը՝ նշելով, որ նրա զեկույցները միշտ խթան են դառնում՝ երկրում մարդու իրավունքների իրավիճակը բերալավելու համար։

Հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին նշելով անկախ ԶԼՄ-ների առկայության կարևորությունը՝ ընդգծել է, որ այս առումով երկրում իրավիճակը միանշանակ չէ։ Մանավորապես, նրա խոսքերվ, էլեկտրոնային ԶԼՄ-ները, ի տարբերություն տպագիրների, չեն առանձնանում բազմակարծությամբ։

Հայկական պատվիրակության անդամները նաև բարձրացրեցին մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում և Թուրքիայում։

Մասնավորապես, հայկական պատվիարկության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ Ադրբեջանը դիտավորյալ չի լուծում փախստականների և տեղահանվածների խնդիրները՝ կոպիտ խախտելով նրանց իրավունքները և օգտագործելով նրանց վատ դրությունը որպես խաղաթուղթ՝ քաղաքական շահարկումների համար։ --0--