Հայաստանը շահագրգիռ է ավստրիական կապիտալի ներգրավմամբ. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը փորձում է երկիր գրավել ավստրիական կապիտալը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավստրիայում. Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում (նստավայրը՝ Վիեննա) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Նրա գնահատականով, համագործակցության մեծ հեռանկարներ կան բանկային ոլորտում, քանի որ ավստրիական մի քանի խոշոր բանկեր արդեն գործում են ԱՊՀ տարածքում։
Դեսպանը նշեց, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ռայֆայզեն բանկի» ծրագրում հիշատակվում է Հայաստանը։
«Հայաստանում այդ բանկի մասնաճյուղի բացումը շատ կարևոր իրադարձություն կլինի երկրի բանկային համակարգի համար»,- ասաց նա։ Հովակիմյանի խոսքերով, ներդրումների ներգրավման հաջորդ ոլորտը զբոսաշրջությունն է, որտեղ հնարավոր է օգտագործել ավստրիական փորձը և ներգրավել նրանց մասնագետներին։
«Ավստրիան տուրիստական երկիր է, մասնավորապես, այնտեղ շատ զարգացած է ձմեռային զբոսաշրջությունը, և այս ոլորտում ավստրիական կողմը կարող է մեզ աջակցել և ներդրումներ կատարել»,- նշեց դիվանագետը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ տարեցտարի ավելանում է Հայաստան այցելող ավստրիացի զբոսաշրջիկների թիվը։
«Միայն այս տարի, իմ տվյալներով, Հայաստան է այցելել 15 տուրիստական խումբ»,- հայտնեց նա՝ նշելով, որ Հայաստանը զբոսաշրջիկներին հետաքրքրում է որպես առաջին քրիստոնեական երկիր։ --0—