«Արմավիա» ընկերության համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգ թռիչքների ապահովումը

29.08.2007, 19:13
«Արմավիա» ընկերության համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգ թռիչքների ապահովումը

«Արմավիա» ընկերության համար եղել և շարունակում են առաջնահերթ մնալ անվտանգության կանոնների ապահովումն ու կատարելագործումը, տեխնիկական ապահովումը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելը, ինչպես նաև նոր չվերթերի ստեղծումն ու ավիապարկի արդիականացումը։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը։

Նրա խոսքերով, 2007թ. առաջին կիսամյակում ընկերությունում մշակվել և ներդրվել են միջազգային ավիացիոն ստանդարտներին համապատասխանող չափանիշներ, ինչպես նաև որոշակի նորարարություններ՝ ավիացիոն անվտանգության կանոնների մեջ, որոնք ևս համապատասխանում են միջազգայն չափանիշներին։

«Ընկերությունը շարունակում է վարել պայմանների խստացման քաղաքականություն և լուրջ պայքար է մղում ավիացիոն կանոններին չենթարկվող քաղաքացիների, մասնավորապես, ծխողների և սպիրտային խմիչքները չարաշահողների դեմ»,-ընգծել է նա։

Միաժամանակ Վիլյանը հավելել է, որ անվտանգության կանոները խախտելու համար տարբեր տույժերի է ենթարկվել 12 ուղևոր։

2007թ. վեց ամիսների ընթացքում «Արմավիա» ընկերության պլանային չվերթերի քանակը հասել է 2741-ի՝ 2006թ. նույն ժամանահատվածի 2195-ի դիմաց, ինչի շնորհիվ ապահովվել է 24,9% աճ։

2007թ. առաջին կիսամյակում ընկերության ծառայություններից օգտվել է 227 հազար ուղևոր՝ անցյալ տարվա նույն շրջանի 182,1 հազարի դիմաց։

Արմավիա ընկերությունը հիմնվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։--0—