ՌԴ ԱԳՆ–ն հայկական արմատներով իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան այցելելու ռիսկերի մասին
13.03.2019,
10:50
ՌԴ ԱԳՆ–ն հայկական արմատներով իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան այցելելու ռիսկերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի կապակցությամբ։
«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ունեն հայ ազգի պատկանելիության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունից նաև նշում են, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն անտեսվում են Ադրբեջանի կողմից:
Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան այցելություններ պլանավորելիս մանրակրկիտ կշռադատել հնարավոր ռիսկերը», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Մոտ երկու ամիս առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի համարեց Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը։ Դրան ի պատասխան` Բաքուն Զախարովայի հայտարարությունը գնահատեց որպես «հակասող երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն»։–0–