Պուշկինի անվան դպրոցում դասադուլ է, ուսուցիչներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել
08.05.2025,
15:47
Դպրոցի ուսուցիչներից շատերն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում այսօր առավոտից դասադուլ է։
Աշակերտներն ու ուսուցիչները բողոքում են, քանի որ այսօր անակնկալի են եկել՝ իմանալով, որ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն աշխատանքից հեռացվել է։
Ծնողներն ու աշակերտները ստորագրահավաք են կազմակերպել՝ բողոքելով տնօրենի հեռացման դեմ։ Նրանք պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանից և ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչներ գան դպրոց:
Դպրոցի ուսուցիչներից շատերն աշխատանքից ազատման դիմումներ են գրել: