Սիքստինյան Կապելլայից սպիտակ ծուխ է դուրս գալիս․ նոր Հռոմի Պապ է ընտրվել (ՎԻԴԵՈ)

08.05.2025, 22:04
Սիքստինյան Կապելլայից սպիտակ ծուխ է դուրս գալիս․ կոնկլավն ընտրեց նոր Հռոմի Պապ․ ՎԻԴԵՈ
Սիքստինյան Կապելլայից սպիտակ ծուխ է դուրս գալիս․ նոր Հռոմի Պապ է ընտրվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստն ընտրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։

Նա վերցրել է Լեոն XIV անունը: 

«Մենք ունենք Հռոմի պապ՝ Նորին Գերազանցություն Ռոբերտ Ֆրանցիսկոս Պրևոստը՝ Լեո XIV», - հայտարարել է կարդինալ Մամբերտին Սուրբ Պետրոսի տաճարից։ Նոր պապն ընտրվել է կոնկլավի երկրորդ օրը։

Կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը դարձել է առաջին ամերիկացին, որը դառնում է Հռոմի Պապ։ Նա ընտրվել է կոնկլավի ժամանակ։ Պրևոստն ամերիկացի կարդինալ է՝ լատինաամերիկյան արմատներով, եպիսկոպոսների դեկաստերիայի պրեֆեկտ, ավգուստինյան, վերջիններից մեկը, ով 2023 թվականին բարձրացավ կարդինալի աստիճանի։

Նոր Հռոմի Պապը՝ Լեոն XIV–ը հայտնվել է հավատացյալների առաջ։