Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալին. հրամանն ուժի մեջ կմտնի մի քանի օրից

24.01.2020, 18:56
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալին. հրամանն ուժի մեջ կմտնի մի քանի օրից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալին. հրամանն ուժի մեջ կմտնի մի քանի օրից

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի որոշմամբ, հունվարի 31–ից պաշտոնից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից», – նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Քամալյանը համակարգել է գյուղատնտեսական ոլորտը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի է նշանակվել 2019թ.–ի հունիսի 4–ին, ավելի վաղ զբաղեցրել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը։–0–