Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու հայտնի լուսանկարը, իսկ դրա նախապատմությունը գիտե՞ք․ Ալեն Սիմոնյան

12.02.2025, 13:39
Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի լուսանկարին, որն արվել է Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ
Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու հայտնի լուսանկարը, իսկ դրա նախապատմությունը գիտե՞ք․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի լուսանկարին, որն արվել է Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ։ Լուսանկարում Հարությունյանը զինվորների հետ սուրճ է խմում։

«Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ»,- ասաց Սիմոնյանն այսօր լրագրողներին։

Նա հայտարարեց, թե պատերազմի ժամանակ Արցախի տարբեր պաշտոնյաներից, զինվորականներից տարբեր ինֆորմացիաներ էին ստանում։

«Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր իրար հակասող 4-5 տարբեր ինֆորմացիա, վերջում Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր մեծամասամբ ճիշտ դուրս գալիս»,- նշեց Սիմոնյանը։