Եկել է խաղաղության ժամանակը․ Պետդեպը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին

23.07.2024, 10:44
Շարունակում ենք աշխատել, որպեսզի փորձենք հասնել համաձայնության, նշել են ԱՄՆ Պետդեպից
Եկել է խաղաղության ժամանակը․ Պետդեպը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են արձանագրել զգալի առաջընթաց խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք հետամուտ ենք այս գործընթացին աջակցելուն։ Ասել ենք, որ եկել է խաղաղության ժամանակը։ Շարունակում ենք աշխատել, որպեսզի փորձենք հասնել համաձայնության», – ասել է Միլլերը։