Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակիցների աչքերը հեռացվել են

21.06.2019, 17:30
Բժիշկները ստիպված են եղել հեռացնել Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակիցների աչքերը:
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակիցների աչքերը հեռացվել են

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բժիշկները ստիպված են եղել հեռացնել Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի երկու մասնակիցների աչքերը: Այդ մասին հայտարարել է վրացական «Նյու հոսպիտալ» հիվանդանոցի տնօրեն Գեորգի Կորձախիան:

Ըստ տեղեկատվության, վիրահատական միջամտության կարիք է առաջացել հոսպիտալացված 24 տուժածներից չորսի դեպքում, հաղորդում է 1tv.ge–ն:

«Երկուսի մոտ աչքերի ծանր վնասվածք է, ինչի պատճառով բժիշկները ստիպված են եղել հեռացնել աչքերը: Մյուս հիվանդների վիճակը կայուն է, նրանք հետազոտվում են», – հայտարարել է Կորձախիան։

Загружается новость ... "Лево"

Նախօրեին երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ կազմակերպվել է բազմամարդ բողոքի ակցիա, որին մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը։ Իրավապահները ստիպված են եղել կիրառել հատուկ միջոցներ։

Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։–0–