438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը` ՀԱՊԿ–ում ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

09:39
17 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմացած է այն հանգամանքից, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է փակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: 

«Մեր ԱԳՆ–ն արդեն արձագանքել է։ Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը լինի, եթե օրինակ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին։ Պատկերացնում եք չէ՞, դա դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները փակ նիստում քննարկում են, և հետևաբար, եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ։ Եվ ես իհարկե պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից», – հայտարարել է Փաշինյանը լրագրողներին նախօրեին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Արցախի հերոս Ռոբետ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո։ 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 12–ին Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին և ասել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է լարցին լուծում տա, որովհետև Հայաստանը գլխավորում է ԵՏՄ–ն և ՀԱՊԿ–ն, ինչը մեծ բեռ է անցումային ժամանակահատվածում գտնվող երկրի համար։ ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին ոչ կոռեկտ է որակել այդ իրավիճակը։ 

Загружается новость ... "Лево"

Փաշինյանի խոսքով, պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 

«ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո նա հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ։ Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ–ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք` քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», – հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը` հավելելով, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հստակ ձևակերպել է Հայաստանի դիրքորոշումը։ 

«Եվ ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ մենք ՀԱՊԿ շրջանակներում շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքն ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ և ընդհանրապես կազմակերպության անդամ երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպության մյուս անդամ երկրների նկատմամբ», – նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Загружается новость ... "Право"

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ նախագահի հետ այսօր տեղի ունեցած խոսակցության ժամանակ այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ` Փաշինյանը նշել է, որ խոսակցության ժամանակ այդ հարցը ևս դարձել է քննարկման թեմա։ 

«Եվ մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների, ՌԴ–ի հետ, շարունակելու ենք Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխադարձ ըմբռնման», – ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ 

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որևէ պարագայում հնարավո՞ր է Բելառուսի թեկնածուի հարցում կոնսենսուսի գալ` Փաշինյանը հայտարարել է. «մենք աշխատում ենք գործընկերային մթնոլորտում և միջավայրում, պահպանում ենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ և հույս ունենք և պահանջում ենք, որ նույն կերպ վարվեն նաև նրանք»։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:–0–

Տեսանյութը` Shant News–ի

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների