535.52
7.56
476.48
+31
Եղանակը Երևանում
Հայ

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան (ՖՈՏՈ)

21:00
16 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Никол

Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը:

Никол

«Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը: Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս: Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար:

Никол

Զրույցի ընթացքում երիտասարդները վարչապետի պաշտոնակատարին պատմել են բուժումից հետո ունեցած հաջողությունների և գործունեության մասին:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին: Այնտեղ տեղակայվելու են խաղային թերապիայի, ժամանցի սենյակները, ուսումնական լսարանները: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականի ամռանը:

19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Մարտական խորշում դիրքավորվելով` Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

2016 թ.–ի ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
21 Հուլիսի 2019
Վրաստանում վթարից հետո ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա աղջիկն առաջին անգամ ոտքի է կանգնել (ՖՈՏՈ)
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել։
11:00
21 Հուլիսի 2019
Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)
Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
17:41
20 Հուլիսի 2019
«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
14:33
20 Հուլիսի 2019
Անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին
Լավ լուր. անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին։
14:28
20 Հուլիսի 2019
«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
12:59
20 Հուլիսի 2019
Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը:
11:40
20 Հուլիսի 2019
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
10:30
20 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
20:15
19 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
19:57
19 Հուլիսի 2019
Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետի մոտ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել։