438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԵՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մասին «Ելքի» առաջարկած նախաձեռնությունը մերժվեց

14:54
04 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստում մերժել են «Ելք» ընդիմադիր դաշինքի նախաձեռնությունը, որը վերաբերում է ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալուն։

Այդ նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով`այդ հարցը քննարկելու համար։

«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն հանդես է եկել ԵՏՄ–ի` Հայստանի մասով պայմանագրի դադարեցման օրենսդրական նախաձեռնությամբ։

Загружается новость ... "Лево"

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո երկիրը զգալի կորուստներ է կրել ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ մարտունակության համատեքստում, և դաշինքը ցանկանում է ստանալ ԵՏՄ–ում երկրի մասնակցության արդյունավետությանը վերաբերող հարցերի պատասխաններն ու հիմնավորումները։

 Այդ համատեքստում դաշինքն առաջարկում է ստեղծել նոր հարթակ կառավարության համար, որպեսզի նրանք կարողանան փակ ռեժիմով ներկայացնել իրենց բոլոր փաստերը և հիմնավորումները։

Ինչպես հայտնեց ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի անդամակցությունը  ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում ոչ միայն կարիք չունի վերանայման, այլ նաև ակնհայտ են ընդլայնման միտումները։

«Հայ հասարակության մեծ մասը չի դիտարկում ԵՏՄ–ից դուրս գալու հարցը։ Պետք է քննարկել ոչ թե այն, թե ինչ է անդամակցությունը տվել մեզ, այլ այն, թե ինչ կորուստներ  կունենանք դուրս գալու դեպքում, առավել ևս հաշվի առնելով այն, որ ԵՏՄ մտնելուց հետո գազը հայ արտադրողների համար էժանացել է 30 դոլարով, ինչը, եվրոպացի մասնագետների գնահատմամբ, շատ ավելի լավ է, քան ԵՄ–ի հետ ազատ առևտրի ռեժիմը», – ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ հայ արտադրողներն ու համապատասխանաբար տնտեսությունն ավելի շատ շահել են ԵՏՄ անդամակցությունից։

Փոխխոսնակը նաև դեմ հանդես եկավ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, «քանի որ այն որևէ առավելություն չունի մշտական հանձնաժողովի դիմաց, որտեղ կարող են քննարկվել բոլոր հարցերը»։
Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցելուց Հայաստանը ստացել է միայն տնտեսական առավելություններ, մասնավորապես, իրական ՀՆԱ–ն 2016 թ.–ին, 2014 թ.–ի համեմատ, աճել է 3,4 տոկոսով, բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ–ի աճը նույն ժամանակահատվածում ավելացել է 8,7 տոկոսով, իսկ ՀՆԱ–ի իրական աճը 2017 թ.–ի հունվար–հունիսին ավելացել է 14,1 տոկոսով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

«ԱՄՀ–ի տվյալներով` անվանական ծավալով դոլարային արտահայտությամբ Հայաստանի ՀՆԱ–ն 2016 թ.–ին, 2014 թ.–ի համեմատ, նվազել է 9 տոկոսով, Վրաստանում նույն ժամանակահատվածում` 14 տոկոսով, Մոլդովայում` 16 տոկոսով, Ուկրաինայում` 22 տոկոսով։ Նվազումը պայմանավորված է ոչ թե ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությամբ, այլ դոլարի արժևորմամբ, ինչը հանգեցրեց բոլոր երկրներում անվանական ՀՆԱ–ի ցուցանիշի նվազման», – ասաց Բաղդասարյանը։

Նա նաև նշեց, որ ԱՎԾ–ի տվյալներով` ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությունից հետո գրանցվել է առևտրի աճ, մասնավորապես` հայկական ապրանքների արտահանման ավելացում հատկապես 2016 թ.–ին` 2015 թ.–ի համեմատ։ ԵՏՄ երկրներ իրականացվող արտահանումն ավելացել է 53 տոկոսով, իսկ 2014 թ.–ի համեմատ` 20 տոկոսով։

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Հիմա կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների