ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ում և ԵՏՄ–ում ոչ միայն վերանայման կարիք չունի, այլև այստեղ նաև ակնհայտ են ընդլայնման միտումներ, երեքշաբթի ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ելք» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը շաբաթ օրը նիստ էր գումարել, որի ընթացքում որոշվել էր ԱԺ ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն Հայաստանի մասով ԵՏՄ–ի պայմանագրի գործողության դադարեցման մասին։
Նա նաև ավելացրեց, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։
Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Այժմ կազմակերպությունում ներառված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում