Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի դիմաց
11.09.2024,
11:09
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք ու գրավ կիրառեց

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:
Դատավորը որոշում է կայացրել փոխել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։
Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով՝ 25 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում։