Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

21.12.2016, 11:13
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: -0-