ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչուի լուսանկարները

02.04.2016, 14:02
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչուի նկարները:
ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչուի լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական խոցված անօդաչուի նկարները:

ԱԹՍ-ի լուսանկարները հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

 - рис.1

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։ -0-

 - рис.2