ԼՂՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

10.04.2014, 16:15
ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին:
ԼՂՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով վերջինին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հակոբյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անլեիքների և համագործակցության հեռանկարների շուրջ: -0-