ԼՂՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
20.12.2011,
13:17
ԼՂՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախագահ Սահակյանը բարձր է գնահատել նրանց ավանդը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի խորացման գործում:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, պաշտոնատար այլ անձինք: --0-