Ստեփանակերտում Բասկետբոլի դպրոցական առաջնություն է անցկացվել

14.02.2011, 13:16
Ստեփանակերտում Բասկետբոլի դպրոցական առաջնություն է անցկացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում Բասկետբոլի դպրոցական առաջնություն է անցկացվել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը Ստեփանակերտից, մրցաշարին մասնակցել են ԼՂՀ-ի մայրաքաղաքն ու շրջանները ներկայացնող պատանիների և աղջիկների հավաքականներ:

Պայքարն ընթացել է երկու ենթախմբերում: Ամեն ենթախմբում առաջին տեղը զբաղեցրած թիմերը շարունակել են պայքարը առաջին և երկրորդ մրցանակային տեղերի համար, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները պայքարել են, համապատասխանաբար, երրորդ տեղի համար:

Քառօրյա առաջնության արդյունքներով առաջին տեղերը զբաղեցրել են Ստեփանակերտը ներկայացնող պատանիների և աղջիկների թիմերը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը՝ Մարտունու և Հադրութի հավաքականների ներկայացուցիչները:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմները պարգևատրվել են համապատասխան դիպլոմներով, մեդալներով և հուշանվերներով: Հատուկ մրցանակի են արժանացել նաև առաջնության լավագույն խաղացողներ Տիգրան Սահակյանը և Նիվեա Աբրահամյանը, որոնք ներկայացնում էին Ստեփանակերտը:-0-