ԼՂՀ պաշտպանության նախարարություն հաղորդել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին:
05.02.2010,
17:30
ԼՂՀ պաշտպանության նախարարություն հաղորդել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուրբաթ հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի խախտման մասին:
Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:
«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Նուզգեր, Հորադիզ, Լյալա-Իլագլի, Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Կորգան, Կարախանբեյլի, Քարվենդ, Շխլար, Ջրաբերդ և Սեյսուլան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0--