Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ Վճռաբեկ դատարանի վերանորոգված շենքի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը

23.04.2009, 12:38
Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ Վճռաբեկ դատարանի վերանորոգված շենքի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը

Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել ԼՂՀ Վճռաբեկ դատարանի վերանորոգված շենքի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, արարողությանը ներկա էին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, դատավորներ։

Ներկաները ծանոթացել են դատարանի սենյակների և դատական նիստերի բարեկարգված դահլիճի հետ։

ԼՂՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանի խոսքերով՝ գործունեության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել, մնում է միայն արդար և ճիշտ աշխատել։

«Արդարադատության նկատմամբ ժողովրդի վստահության բացակայությունը մենք կլրացնենք արդար աշխատանքով», - ասել է Հովսեփյանը։-0-