550.01
6.3
481.49
-11
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԳՆ–ից նշել են, թե Ստեփանակերտի օդանավակայանը սկզբնական փուլում ինչ նպատակներով է շահագործվելու

11:46
15 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտի օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, նախնական փուլում կշահագործվի խաղաղապահների համար, ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ օդանավակայանը կշահագործվի, պարզապես ժամանակ է պետք։ Այս պահին, իմ կարծիքով, ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին այն կշահագործվի որպես ռազմական օբյեկտ խաղաղապահների կողմից` նրանց կարիքները և անվտանգության հարցերն ապահովելու համար», – ասել է Բաբայանը։

Նրա խոսքով, կսկսվեն քայլեր և գործողություններ, որպեսզի այդ օբյեկտն օգտագործվի նաև քաղաքացիական նպատակներով։

«Ես գրեթե չեմ կասկածում, որ այն շահագործվելու է, ժամանակը ցույց կտա։ Որպես ռազմական օբյեկտ, կարծում եմ, այն կշահագործվի», – ասել է Բաբայանը։

Ստեփանակերտի օդանավակայանի մասին

Ստեփանակերտի միջազգային օդանավակայանը պատրաստ է թռիչքներ սպասարկել, այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2012թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Օդանավակայանը հագեցած է միջազգային չափորոշիչներին համապատասխան բոլոր սարքավորումներով և կարող է սպասարկել ժամում մինչև 100 ուղևոր։ Օդանավակայանը մշակվել է` հաշվի առնելով միջազգային չվերթերի իրականացման հնարավորությունը։

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար սպառնում էր ուժ կիրառել օդանավերի դեմ, որոնք կիրականացնեն չվերթեր դեպի Ղարաբաղ։ Սակայն 2012թ.–ի հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ձեռք են բերվել քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի չկիրառման երաշխիքներ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:52
13 Հունվարի 2022
Ռուս խաղաղապահները Մատաղիսի մոտ հայտնաբերել են պատերազմին մասնակցած զինծառայողի մասունք, նրա ինքնությունը կհաստատվի փորձաքննությունից հետո
Ռուս խաղաղապահները Մատաղիսի մոտ հայտնաբերել են պատերազմին մասնակցած զինծառայողի մասունք, նրա ինքնությունը կհաստատվի փորձաքննությունից հետո
21:46
10 Հունվարի 2022
Մոտ 15 րոպե ինտենսիվ կրակ են բացել գյուղացիների ուղղությամբ. Արցախում հակառակորդը մեկ օրվա մեջ երկրորդ անգամ է խախտել հրադադարի ռեժիմը (ՖՈՏՈ)
Մոտ 15 րոպե ինտենսիվ կրակ են բացել գյուղացիների ուղղությամբ. Արցախում հակառակորդը մեկ օրվա մեջ երկրորդ անգամ է խախտել հրադադարի ռեժիմը. ՖՈՏՈ
16:06
10 Հունվարի 2022
Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում. մանրամասներ`Արցախում ադրբեջանցիների կողմից բացած կրակահերթի մասին (ՖՈՏՈ)
Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում. մանրամասներ`Արցախում ադրբեջանցիների կողմից բացած կրակահերթի մասին. ՖՈՏՈ
15:43
10 Հունվարի 2022
Հակառակորդն Արցախում անկանոն կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ կայանված մեքենա է հրդեհվել. ՊԲ
Հակառակորդն Արցախում անկանոն կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ,  մանկապարտեզի մոտ կայանված մեքենա է հրդեհվել
18:59
08 Հունվարի 2022
Արցախում խանութի աշխատակիցը փորձել է պաշտպանվել ադրբեջանցիներից, ոստիկանությունն առգրավվել է ենթադրյալ ռազմամթերքը
Արցախում խանութի աշխատակիցը փորձել է պաշտպանվել ադրբեջանցիներից, ոստիկանությունն առգրավվել է ենթադրյալ ռազմամթերքը
14:42
30 Դեկտեմբերի 2021
Բացարձակ սուտ է. Արցախը հերքում է ՊԲ-ի կողմից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանցու վիրավորման մասին լուրը
Բացարձակ սուտ է. Արցախը հերքում է ՊԲ-ի կողմից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանցու վիրավորման մասին լուրը
14:26
30 Դեկտեմբերի 2021
Մոսկվան մեկնաբանել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը ղարաբաղցի ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու մասին
Մոսկվան մեկնաբանել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը ղարաբաղցի ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու մասին
19:56
29 Դեկտեմբերի 2021
Այսօր մոլորված և ադրբեջանցիների մոտ հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
Այսօր մոլորված և ադրբեջանցիների մոտ հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին
14:09
29 Դեկտեմբերի 2021
51–ամյա արցախցին մոլորվել ու հայտնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
51–ամյա արցախցին մոլորվել ու հայտնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
10:47
28 Դեկտեմբերի 2021
ՌԴ պատգամավոր Միլոնովն Արցախում է, հանդիպել է նախագահի հետ
ՌԴ պատգամավոր Միլոնովն Արցախում է, հանդիպել է նախագահի հետ
14:54
27 Դեկտեմբերի 2021
Արցախի ԱԺ–ն իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի հարցազրույցի ընթացքում հնչած վնասակար և վտանգավոր ձևակերպումների առթիվ
Արցախի ԱԺ–ն իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի հարցազրույցի ընթացքում հնչած վնասակար և վտանգավոր ձևակերպումների առթիվ
13:20
27 Դեկտեմբերի 2021
Քոչարյան. «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, կուկլավոդների ծրագիր է իրականացվում» (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, կուկլավոդների ծրագիր է իրականացվում. ՎԻԴԵՈ