Ադրբեջանի ԶՈւ–ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, հիմնական հույսը մնացել են վարձկանները. Հովհաննիսյան
01.11.2020,
23:21
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, հիմնական հույսը մնացել են վարձկանները
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են վարձկանները, հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում։
Նա հիշեցրեց, որ այսօր ցուցադրվեց երկրորդ վարձկան ահաբեկիչը, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել, խնդրավորվել և կիրառվել մյուս հրոսակախմբերի, վարձկանների հետ:
«Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ որ Թուորքիան ուԱդրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար», – հայտարարեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ հայկական կողմը շատ լավ գիտի և տիրապետում է ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանք դրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։–0–
Загружается новость ... "Лево"