Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հեռախոսազրույցը

30.03.2019, 18:08
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հեռախոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր` մարտի 30-ին, տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև:

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:-0-