Քրեական գործ է հարուցվել ՊԲ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
«Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ», - նշվում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ ապրիլի 9-ին, ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:-0-