ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու մասին

17.11.2016, 14:31
Հրամանագրի համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ըստ հրամանագրի` 2017 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:–0–