Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին առաջին անգամ ցույց են տվել իրենց որդուն (ՎԻԴԵՈ)

29.04.2025, 16:04
Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին առաջին անգամ ցույց են տվել իրենց որդուն՝ երկու տարեկան Միքայելին․ ՎԻԴԵՈ
Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին առաջին անգամ ցույց են տվել իրենց որդուն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին առաջին անգամ ցույց են տվել իրենց որդուն՝ երկու տարեկան Միքայելին։

«Մեր սիրելի արքայազն Միքայել։ Շնորհակալն ենք մեզ որպես քո ծնողներ ընտրելու համար։ Պահպանիր քո մեջ կախարդանքը, լույսը և հրաշքը։ Երգիր քո–մեր սիրելի երգերը, ողջունիր գարնանային քամուն որպես քո ընկեր, նվիրիր մեզ քո ամենաքնքուշ գրկախառնությունները և բարձր ծիծաղը։ Ծնունդդ շնորհավոր, մեր կյանք», - գրել է Բրուտյանը Instagram-ում հրապարակված տեսանյութին կից։

Տեսանյութը հավաքել է գրեթե 160 հազար դիտում և բազմաթիվ դրական արձագանքներ։

«Պավելի առաջին երեխան, որն ամբողջությամբ Պավելին է նման», «Օ՜, ԱՍՏՎԱԾ ԻՄ։ Ի՜նչ գեղեցիկ երեխա է։ Թող Տերը պահպանի լինի երկար տարիներ», «Աստծո կողմից նկարված։ Աստված քեզ երջանկություն և առողջություն պարգևի։ Հրաշք է», գրում են Զեփյուռի և Պավելի երկրպագուները։