Ինչպես թեթևացնել մրսածության ախտանիշերը․ խորհուրդ է տալիս բժիշկը
14.01.2025,
17:18
Վիրուսային վարակի դեպքում պետք է շատ հեղուկ օգտագործել, խորհուրդ է տալիս բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վիտամին C-ն կրճատում է հիվանդության տևողությունը, իսկ D վիտամինը թեթևացնում է բորբոքումն ու պաշտպանում իմունիտետը, ասել է Կրասնոգորսկի պոլիկլինիկայի մեծահասակների բաժանմունքի ղեկավար Դմիտրի Մակարովը։
«Վիրուսային վարակի դեպքում պետք է շատ հեղուկ օգտագործել՝ ջուր, այդ թվում՝ կիտրոնի ավելացումով, իսկ ալերգիայի բացակայության դեպքում մեղրը, լոռամրգի հյութը, հավի թեթև արգանակը կկանխեն ջրազրկումը և կթեթևացնեն ընդհանուր վիճակը», - Մակարովի խոսքերը մեջբերում է gazeta.ru–ն։
Նա նաև խորհուրդ է տվել պարբերաբար ողողել կոկորդը, խոնավացնել քթի լորձաթաղանթը և օգտագործել սենյակային խոնավացուցիչներ, որպեսզի ներսի օդը չոր չլինի։