Չինուհիները կրծկալներում կենդանի օձեր են տեղափոխել
14.01.2025,
12:17
Չինաստանում կանայք կրծկալներում կենդանի օձեր են տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանում կանայք կենդանի օձեր են տեղափոխել կրծկալներում։
Մաքսանենգներին բռնել են Ֆուտիան նավահանգստում։ Մաքսավորների ուշադրությունը նախ գրավել է սև բլուզով մի կին, ով շատ անհանգստացած էր և շտապում էր։ Խուզարկության ժամանակ նրա կրծկալից հայտնաբերվել է գուլպաներով փաթաթված երկու կենդանի օձ, գրում է gazeta.ru–ն։
Ավելի ուշ ևս երեք կին է խուզարկվել, որոնք օձերին նույն կերպ են թաքցրել։ Պարզվել է, որ դրանք պիթոններ են, որոնք հայտնվել են անհետացման եզրին։ Ում էին պետք այդ օձերը և ինչ նպատակներով, չի նշվում։