6000-ից մինչև 50000 դոլար` ապագա երեխայի IQ-ն կանխատեսելու համար. ԱՄՆ-ում առաջադեմ գենետիկական թեստավորման ծառայություններ կմատուցեն
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ-ում «մեծահարուստները ստեղծում են գենետիկական սուպերկաստա», գրում է РБК-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Nucleus Genomics-ը և Herasight ստարտափերն առաջարկում են 6000-ից մինչև 50000 դոլար արժողությամբ սաղմերի գենետիկական թեստավորման ծառայություններ, որոնք նախատեսված են ինչպես հիվանդության ռիսկը, այնպես էլ ապագա երեխայի պոտենցիալ IQ-ն կանխատեսելու համար։
«Սա հիանալի գիտաֆանտաստիկ պատմություն է. հարուստները ստեղծում են գենետիկական սուպերկաստա, որը գերիշխում է», - ասել է Սթենֆորդի համալսարանի Իրավունքի և կենսաբանական գիտությունների կենտրոնի տնօրեն Հենկ Գրիլին։
Սան Ֆրանցիսկոյից ինժեներներ ամուսինները ստեղծել են բարդ գնահատման համակարգ՝ «օպտիմալ» սաղմը ընտրելու համար՝ հաշվի առնելով հիվանդության ռիսկերը և կանխատեսված IQ-ն։ Նրանց դուստրը բեղմնավորվել է կանխատեսված ինտելեկտի երրորդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող, բայց ընդհանուր առմամբ ամենաբարձր միավորը ունեցող սաղմից։

