592.47
6.55
500.82
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ճգնաժամում հաղթում են այն բիզնեսներն ու մարդիկ, ովքեր միշտ առաջ են շարժվում. «Իջևանի գինու,կոնյակի գործարան» ՓԲԸ–ի տնօրեն

14:34
19 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Իջևանի գինու–կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանի  հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։

Հարց. ինչպե՞ս է փոխվել ձեր գործունեությունը կորոնավիրուսի բռնկումից հետո։

Ա. Եգորյան. մեր աշխատանքային գործունեությունը մի փոքր բարդացել է, ունեցել ենք նաև գումարային հոսքերի և փոխարժեքի տատանման հետ կապված որոշակի խնդիրներ ։

Հարց. գործարկվե՞լ են հակակորոնավիրուսային ակցիաներ։

Ա. Եգորյան. Հայաստանում՝ գինու վաճառքի շուկայում, հակակորոնավիրուսային ակցիաներ ավելի դժվար է իրականացնել, հատկապես, որ մթերային խանութները չեն փակվել, իսկ Հայաստանը, տվյալ պարագայում Երևանը, մյուս երկրների մեծ քաղաքների համեմատ մեգապոլիս չէ։ Այստեղ գինու ինտերնետ-վաճառք իրականացնելը մի փոքր ավելի բարդ է։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի շրջանին, չենք ժխտի, որ իրավիճակը փոխվել է, քանի որ այս ընթացքում շուկան այնքան էլ թեժ չէ, մենք փորձել ենք մոնիտորինգ անել, հասկանալ, թե որտեղ և ինչ խնդիրներ ունենք: Փորձել ենքշուկան ավելի շատ կողքից դիտարկելովգտնել՝ մեր խնդիրները որտեղ են, հասկանալ` ինչ միջոցներ պետք է կիրառենք, որպեսզի կարողանանք շուկայի ավելի մեծ մասը գրավենք , քանի որ ժամանակին թեժմրցակցության և զբաղվածության պատճառով այս ամենը դժվար էր իրականացնել...

Иджеванский винно-коньячный завод (2).jpg

Հարց. հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։

Ա. Եգորյան. Կցանկանայնք նշել, որ մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը  եղել են պետական ծրագրեր, որոնցից կարողացել ենք օգտվել, և ի շնորհիվ  սուբսիդավորուման  և ցածր տոկոսներով տրամադրվող վարկերի մտադիր ենք  իրականացնել  այն  բոլոր  ծրագրերը,  որոնք  պլանավորել ենք իրագործել 2020 թ․-ի ընթացքում: 0%-ով տրամադրվող վարկերի շնորհիվ, որոնք  ներկայումս արդեն հասանելի են նաև մեզ, Իջևանի գինու, կոնյակի գործարանը  կհամալրվի  նորագույն սարքավորումներով։

Հարց. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ոլորտում ստեղծված իրավիճակը, առհասարակ, Հայաստանում։ Եվ կատարե՞լ եք կորոնավիրուսի հետևանքով ոլորտին հասցված վնասի նախնական հաշվարկ։

Ա. Եգորյան. տեղական շուկայումբավականին մեծ վաճառքի ետաճ ենք ունեցել, քանի որ ռեստորանային, այսպես կոչված՝ HoReCa մասը, մեկ ամսից ավելընդհանրապես չի գործել: Կարծում ենք կորոնավիրուսիմեկուսացմանշրջանում ավելի շատ սննդի և ապրուստի խնդիր կա, ոչ թե գինի վայելելու: Մեկուսացած մարդիկ ցանկություն չունեն նույնիսկ խանութից գինի գնել և տանը վայելել։ Միգուցե քիչ թվով մարդիկ ունենան ցանկություն, բայց քանի որ մարդիկ նույնիսկ հյուրեր չենհրավիրում իրենց տուն, ընկերների հետ երեկոներ չեն անցկացնում, գինու շուկան շատ մեծ անկում է ապրում, նույն էլ կարող եմ ասել կոնյակի շուկայի մասին: Կցանկանայնք նաև նշել, որ ի տարբերություն գինու և կոնյակի սպառման , մեր մասնագիտացված խանութներում ներկայացված պահածոների սպառման անհամեմատ մեծ աճ էր նկատվել.

Иджеванский винно-коньячный завод (1).jpg

Հարց.ստեղծված իրավիճակի հետ ի՞նչ նախատեսումներ ունեք և, ըստ ձեզ, կլինի՞,արդյոք,որևէ շրջադարձ։

Ա. Եգորյան. իհարկե, ստեղծված իրավիճակից հետո ամբողջ աշխարհը կփոխվի, ինչպես տարբեր ժամանակների ճգնաժամերիցհետո է լինում, բայց սովորաբար հաղթում են և առաջ են գնում այն բիզնեսները և այն մարդիկ, ովքեր ցայտնոտային իրավիճակներում իրենց չեն կորցնում, այլ փորձում են սառը դատել և ստեղծված տհաճիրավիճակինգրագետ մոտեցում ցուցաբերել:

Նույնիսկ այս ստեղծված բարդ իրավիճակում մենք համախմբված գնում ենք առաջ՝ փորձելով գրավել բարձունքներ և միաժամանակ գիտակցելով , որ սա ևս մի բարձունք է, որը գրավելու ժամանակ, իհարկե, լինում են նաև «կորուստներ»:

Կորուստներ կունենանք,որոնք կդրսևորվեն թե՛ ֆինանսապես և թե՛ անձնակազմի մեջ: Բայց մենք միշտ շարժվում ենք առաջ և բոլորին ենք խորհուրդ տալիս անել նույնը: Սա ընդամենը կյանքի մի շրջան է, որը պետք է հաղթահարել: Այս խավար իրավիճակի մեջպետք է տեսնել լույսը և ուղորդվել դեպի այն՝ վստահ լինելով, որ ամենինչ կկարագավորվի։ Մենք երբեք չենք հանձնվում, ոչ մի իրավիճակում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
01 Նոյեմբերի 2020
Արցախի պատերազմը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի. փորձագետ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Թուրքիայի հեռուն գնացող պլանները կարող են սպառնալիք դառնալ ոչ միայն Հայաստանի կամ հայերի, այլև ամբողջ աշխարհի համար
02:03
01 Նոյեմբերի 2020
«Մենք ոգով ուժեղ ենք և քայլում ենք դեպի հաղթանակ». պատմաբանը՝ արցախյան պատերազմում հաղթանակի ճանապարհին լինելու մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայերն ի վիճակի են հաղթական հակահարված հասցնել Արցախում ադրբեջանա-թուրքական զինված ուժերի դեմ․ «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Թեմինե Մարտոյանը
00:56
01 Նոյեմբերի 2020
«Հայոց ցեղասպանությունը շարունակվում է, աշխարհը լուռ հետևում է»․ պատմաբանը՝ Արցախի պատերազմի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտական ​​քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը «Նովոստի-Արմենիա»ին տված հարցազրույցում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության մասին համաշխարհային հանրության հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը
00:06
01 Նոյեմբերի 2020
Հայոց բանակը թույլ չի տալիս նոր Հայոց ցեղասպանություն իրականացնել. պատմաբանն՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ներկայացրեց իր դիրքորոշումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
10:00
12 Սեպտեմբերի 2020
Ազատ թռիչք. օդաչու Դիանա Սահակյանի «թևավոր» տուրիզմը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
31–ամյա Դիանան փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Ընտանիքի աջակցությամբ նա ձեռք է բերել Cessna 172 տիպի փոքր ինքնաթիռ, իսկ Եղվարդից ոչ հեռու կառուցվել է թռիչքուղի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:26
07 Սեպտեմբերի 2020
Գործարքն, ամեն դեպքում, դժվար կլինի. Ucom–ի գլխավոր տնօրենը` «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքի մասին
Գործարքն, ամեն դեպքում, դժվար կլինի. Ucom–ի գլխավոր տնօրենը խոսել է «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի վաճառքի մասին
22:59
01 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը խստորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները․ ռազմական փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ոտնահարվել է գերու արժանապատվությունը, խոսքի ազատության իրավունքը, և ազգային պատկանելության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել. ՎԻԴԵՈ
19:55
21 Օգոստոսի 2020
Ի՞նչ անել, եթե դպրոցում կորոնավիրուսի դեպք է բացահայտվել․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուղեցույցը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Առաջին դասարանցիները դպրոց կգնան մեկ անձի ուղեկցությամբ․ ԿԳՄՍՆ․ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
09:00
20 Օգոստոսի 2020
«Գալաքսի»-ում մենք առաջնորդվում ենք ճգնաժամի արձագանքման մարդակենտրոն մոտեցմամբ. Արամ Խաչատրյան
«Առկա» և «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունների հարցազրույցը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հետ #SaveBusiness նախագծի շրջանակներում
10:15
31 Հուլիսի 2020
Դե ֆակտո արտակարգ ռեժիմ չկա, անգամ պետական գործիչներն են զվարճանքի և արձակուրդ գնում.Աշոտ Բարսեղյան (ՎԻԴԵՈ)
Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը «Նովոստի-Արմենիա»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ հնչեցրել է բազմաթիվ հայ գործարարների պահանջը. ՎԻԴԵՈ
20:52
23 Հուլիսի 2020
Ընդդիմադիր քաղաքական գործիչն անհանգստացած է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը կարող է պահպանվել (ՎԻԴԵՈ)
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի հետ համախմբվելու մեջ․ ՎԻԴԵՈ
15:42
08 Հուլիսի 2020
Վանեցյանը վտանգի զգացողություն է առաջացնում ՀՀ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի մոտ. քաղտեխնոլոգ (ՎԻԴԵՈ)
Վանեցյանը վտանգի զգացողություն է առաջացնում ՀՀ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի մոտ. քաղտեխնոլոգ. ՎԻԴԵՈ