Բաքուն վախենում է Ղարաբաղի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բաքուն վախենում է Ղարաբաղի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ այդ դեպքում ջրի երես դուրս կգան Ադրբեջանի կողմից ծավալած պատերազմի պատճառների և հետևանքների վերացման հետ կապված հարցերը, կարծում է հայ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Ադրբեջանը խուսափում է ԼՂՀ-ի հետ ուղղակի խոսակցություններից միայն մի պատճառով: Չէ՞ որ Բաքուն անհիմն կերպով չի պնդելու, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղն է սկսել, իսկ միջազգային բոլոր օրենքների համաձայն՝ երբ պատերազմի վերջում կողմերը հետպատերազմյա կարգավորման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերում, ապա արդեն հստակ որոշում են հաղթողներին և պարտվողներին, ագրեսորին և պաշտպանվողին», - ասաց փորձագետը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ պաշտպանվողը, համապատասխանաբար, պատերազմի և կոնտրիբուցիայի կողմից հասցված վնասի հատուցում է պահանջելու: «Այդ ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի գովաբանվող բյուջեն չի բավականացնի պատերազմի ժամանակ քանդված Ղարաբաղի ենթակառուցվածքի վերականգնման համար վճարելու, պատերազմի տարիներին այդ տարածքում բնակվող ամեն մարդու կորուստը փոխհատուցելու համար: Այս ամենը հսկայական գումարներ են: Սա է գլխավոր վախը, զսպող գործոնը: Նրանք շատ լավ գիտեն, որ ամեն ինչի մասին ստիպված են լինելու խոսել», - նշեց Շաքարյանցը:
Նա ավելացրեց, որ խոսակցությունը, բնականաբար, ընթանալու է նաև տարածքների շուրջ: «Մենք շատ լավ գիտենք, որ ԼՂՀ տարածքի մինչև 20 տոկոսը, նույնիսկ ավելին, որի հետ նա 1991 թ.-ին հռչակեց իր անկախությունը, օկուպացիայի տակ է՝ Թուրքիայից, Իրաքից եկած գաղթականների, թուրք մսխեթցիների բնակեցման տակ:
Նա ընդգծեց, որ բոլոր մակարդակներով խոսվող կարգավորման առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակն է: «Որքան երկար Ադրբեջանը ձգձգի այդ մասին խոսակցությունը տարատեսակ սադրիչ գործողությունների միջոցով, այնքան ավելի վատ կլինեն հետևանքներն այդ կողմի համար, այնքան ավելի վատ կլինի իրավիճակը», - ասաց փորձագետը:
Շաքարյանցի խոսքերով՝ Հարավային Սուդանի անկախության ճանաչումն ու ՄԱԿ-ում այդ երկրի ընդունումը ներկայացնում են Ադրբեջանի հետ Ղարաբաղի հակամարտության հետ այսպես թե այնպես նման գործընթացներում իրադարձությունների զարգացման ողջ տրամաբանությունը:
«Այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն դեպքում անհրաժեշտ է խոսել նրանց հետ, ովքեր ապրում են ԼՂՀ-ում, ովքեր ռազմական հաղթանակ են տարել: Ադրբեջանցիները սա հասկանում են: Պատահական չէ, որ մեր փորձագետները և ոչ միայն նրանք մշտապես խոսում են այն մասին, որ բանակցությունների ձևաչափ ԼՂՀ-ի վերադարձի պահը հակամարտության վերջի սկիզբ կնշանակի», - ասաց Շաքարյանցը:-0-