Հայաստանի կրթական ոլորտում ECTS համակարգի ներդրումը կավարտվի 2010-2011 թթ.-ին

09.06.2008, 11:58
Հայաստանի կրթական ոլորտում ECTS համակարգի ներդրումը կավարտվի 2010-2011 թթ.-ին
Հայաստանի կրթական ոլորտում ECTS համակարգի ներդրումը կավարտվի 2010-2011 թթ.-ին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթանական ոլորտում ակադեմիական կրեդիտների եվրոպական ECTS համակարգի ներդրումը կավարտվի 2010-2011 թ.-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը։

Նա նշեց, որ սա կրթական ոլորտում բարեփոխումների արդեն երկրորդ փուլն է, որոնք նախատեսված են Բոլոնյան կոնվենցիայի նորմերով։ Թարվերդյանի խոսքերով, առաջին փուլը բարձրագույն կրթության երկաստիճան համարգին անցումն էր, որը Հայաստանում սկսվել էր 2004 թ.-ին. այն կարելի է համարել հաջողությամբ ավարտված։

«Ողջ աշխարհում ընդունված կրթական կրեդիտային համակարգի ներդրումը մեզ թույլ կտա պատրաստել այնպիսի ուսանողների, որոնց գիտելիքները կհամապատասխանեն Եվրոպայի ողջ տարածքի կրթական չափանիշներին», - ասաց նա։

Թարվերդյանը նշեց, որ կրթական նման համակարգը հնարավորություն կտա ուսուցում իրականացնել միասնական չափորոշիչներով՝ միաժամանակ հնարավորություն տալով, որպեսզի  մասնակից-երկրները չհրաժարվեն ազգային ծրագրերից և նախագծերից։

«Դա նշանակում է կրթության կազմակերպման գործընթացի միասնականացում, թույլ կտա ուսանողներին մեկ համալսարանից մյուսը տեղափոխվել՝ առանց որևէ խոչընդոտի։ Նման կերպ, փաստորեն, փորձ է արվում ձևավորել միասնական եվրոպական կրթական դաշտ», - ասաց նա։

Կրեդիտային փոխանցման եվրոպական համակարգը (European Credit Transfer System - ECTS) մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 1997 թ.-ին։ Համակարգը ապահովում է կրթության արդյունքների չափման և համեմատման միջոցը՝ մեկ բուհից մյուսը տեղափոխվելիս, թեթևացնում է ելքը դեպի արտասահմանյան կրթական ծրագրեր և ապահովում է ակադեմիական ճանաչում։

Բոլոնյան հռչակագիրը ստորագրվել է 2002 թ. սեպտեմբերի 18-ին՝ Իտալիայում, այժմ Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 45 երկիր։

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թ.-ին՝ իր վրա պարտավորություն վերցնելով՝ մինչև 2010 թ.-ը դրա պահանջներին համապատասխանեցնելու բուհական և հետբուհական կրթությունը։ 2006 թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության  ոլորտում Բոլոնյան կոնվենցիայի սկզբունքների իրականացման ժամանակացույցը։

Երկրում արդեն աշխատանքներ են ընթանում՝ սերտիֆիկացման, կրթական ծրագրերի և առարկայական ծրագրերի վերանայման ազգային համակարգի մշակման ուղղությամբ՝ կրեդիտային համակարգ ներդնելու, բյուջետային նոր սխեմաների և ֆինանսական կառավարման մոդելների մշակելու նպատակով։-0-