Հայաստանի խոսնակը հավանություն է տալիս խորհրդարանական «Կովկասյանի քառյակի» աշխատանքների վերսկսման գաղափարին

12.11.2007, 11:09

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը դրական է վերաբերվում ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովի՝ այսպես կոչված, խորհրդարանական «Կովկասյան քառյակի» աշխատանքների վերսկսման մտադրությանը, որի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները։

«Բոլոր նման հանդիպումներին ես լավ եմ վերաբերվում, կարևոր չէ՝ արդյունավետ են դրանք, թե ոչ», - ասել է Թորոսյանը շաբաթ օրը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հարցին։

Անցյալ շաբաթվա սկզբին ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը հայտարարել էր, այսպես կոչված, խորհրդարանական «կովկասյան քառյակի» աշխատանքների վերսկսման մտադրության մասին, որի գործունեությունը «ընդմիջվել էր՝ օբյեկտիվ պատճառներով»։

Միրոնովն ընդգծել է, որ վերջին ժամանակներս «խորհրդարանական դիվանագիտություն» տերմինը Մոսկվայի միջազգային հարաբերությունների համակարգում նշանակալի ավտիվացել է, խորհրդարանական դիվանագիտությունը դարձել է երկրի ընդհանուր դիվանագիտության կարևոր բաղկացուցիչը։-0-